Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի.
Մամուլ

«Ինչո՞ւ հացը կորցնել, իսկ հետո սեղանի տակից փշուրները հավաքել. մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ պատրաստ ենք կորցնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանաստեղծ Հուսիկ Արան նշում է՝ իր համար անակնկալ էին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այն, որ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին այդքան մարդ կքվեարկի:

«Լավ, թող քսան տոկոս լիներ, բայց ոչ հիսունից ավելի: Մեր ազգի մասին միշտ ավելի պայծառ պատկերացում եմ ունեցել: Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ չունենք պետության, պետականության, հայրենիքի զգացողություն: Կապվածություն չենք զգում մեր հողի նկատմամբ: Ունենք ասացվածքներ՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց», «Աստված էլ բեթարից ազատի»: Նման ասացվածքներ ունեցող հասարակությունն արհամարհանքի է արժանի: Ապացուցեցինք այս ամենն աշխարհին, որը հիմա ծիծաղում և արհամարհում է մեզ, իսկ մենք զարմացած ենք, թե այս ինչ կատարվեց: Գնացինք և քվե տվեցինք Արցախի օտարմանը, հանձնմանը, այս ընտրությամբ Նիկոլին մանդատ տվեցինք և ասացինք՝ օտարիր մեզանից Սյունիքը, որի հարցն օդում կախված է, Գեղարքունիքը, փաստորեն ասացինք՝ ինչ ուզում ես արա: Բոլոր այն մեղքերը, որոնք Նիկոլին էին վերագրվում, ժողովուրդը վերցրեց իր վրա, ասաց՝ դրանք ես եմ գործել, պատերազմը ես մի քանի անգամ չեմ կանգնեցրել և հինգ հազար զոհ եմ տվել, ռազմագերիներն ինձ չեն հուզում և այլն, և այլն: Այդ բոլոր մեղքերը Նիկոլի վրայից մաքրվեցին, և նա մաս-մաքուր «տրվեց» պատմության էջերին: Ցույց տվեցինք, որ, կարծես, չենք ուզում ապրել: Սերունդներն են սա վերլուծելու, իրականում սա խայտառակ մի բան էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան:

Ընդգծում է՝ պատմության մեջ որևէ տեղ չես տեսնի, որ երկրի վարչապետը մուրճը վերցնի ձեռքը, փողոցներով քայլի ու թափահարի այն: «Այդ մուրճը ժողովուրդը տվեց իր ձեռքը: 53 տոկոսը տվեց մուրճը, ասաց՝ «ջարդիր 47 տոկոսի գլուխը», փոխանակ ասեր՝ դա տալիս ենք, որ մեր սահմանները պաշտպանես: Իր հանրահավաքին ընտրողների որոշ մասի ձեռքին մուրճ կար, սա ապշելու բան էր»,- նշում է բանաստեղծը:

Նրան մտահոգում ու զարմացնում է այն, որ մարդիկ ոչ ոքի ականջալուր չեն լինում, ոչ մեկի կարծիքը չեն լսում, վտանգի մասին նախազգուշացումներն աչքաթող են անում: «Մենք այն եզակի ազգն ենք, որ եթե Աստված էլ իջներ, փողոցներում քայլեր, հերթով թակեր մարդկանց դռները և ասեր՝ մի ընտրեք Նիկոլին, քանի որ դուք կործանվելու եք, միևնույնն է՝ մարդիկ գնալու էին և նրան ընտրեին: Մեր մտավորականներն ութ ամիս է՝ գոռում են, ստորագրահավաք կազմակերպվեց, ասում էինք՝ ժողովուրդ, մենք կործանվում ենք, պետականություն, պետություն ենք կորցնում: Այս մարդուն մի ընտրեք: Միևնույնն է՝ մեզ չլսեցին: Չգիտեմ՝ այսպիսի ազգ կա՞, որ իր մտավորականին, հոգևորականին չլսի: Մենք ոչ ոքի չենք լսում: Ասում ենք՝ երեսուն տարի պետությունն է մեղավոր եղել, որ այս օրվան հասանք: Այո՛, պետությունն է մեղավոր, որ քաղաքացի չկրթեցինք, բայց մեր քաղաքացին չի կրթվում, նա հենց առաջին պահից սկսեց ծիծաղել իր մտավորականի, գիտնականի վրա, ամեն ինչ դարձրեց ծիծաղի առարկա, որևէ մեկին չի լսում, քանի որ կարծում է, թե ինքն ամենից խելացին է: Այսպես կոշտ պետք է թշնամու դեմ դուրս գալ»,- ասում է Հուսիկ Արան:

«88 թվական եմ տեսել, Խորհրդային Միությունն ամեն դեպքում որոշակիորեն կրթել էր մեզ, ազգային մտածողություն բերել, որքան էլ զզվենք «Սովետից»: Ես 88-ի ժողովրդին եմ տեսել, մեկ էլ հիմա եմ տեսնում ժողովրդին: Տպավորություն է, թե այս մարդիկ չեն կարող պետականություն ունենալ, պետք է մտնեն մի մեծ պետության կազմի մեջ և ապրեն: Այդպես էլ կլինի, եթե մեր սահմանները ռուսն է հսկելու: Նիկոլը մեզ զրկեց անկախությունից, այս ժողովուրդը չի ուզում անկախ լինել, այս ժողովուրդը ոչինչ չի ուզում: Հույս ունեի, որ երեսուն տարում պետք է ձեռք բերեինք պետության ու պետականության գիտակցությունը: Անընդհատ զարմանում էի, թե ինչու մարդիկ անկախության օրը չեն նշում, ասում են՝ ի՞նչ անկախություն, ինչ բան, սոված ենք: Ասում էի՝ լավ, նոր սերունդը կգա, միշտ հպարտ եմ եղել երիտասարդներով, քանի որ նրանց իմ սերնդի աչքերով եմ նայել, բայց, կարծես թե, նրանցից շատերն էլ են անտարբեր պետականության ու հայրենիքի նկատմամբ, չգիտեմ՝ ի՞նչ արժեքներ են դավանում: Բայց մենք սա ենք, մեր հոգեբանությունը սա է: Եկեք չմեղադրենք ոչ մեկին: Ինչո՞ւ ռուսը չեկավ օգնության: Ռուսն ասում է՝ դուք Արցախը լրիվ էիք տալիս, ես կեսը պահել եմ»,-հավելում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ընտրությունների նման արդյունքով մանդատ տվեցինք ռուսին, թուրքին ու բոլորին՝ ասելով, որ մենք պատրաստ ենք նորից տալ, զիջել:

«Խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ: Ամեն դեպքում, շատ են նաև մեր մեջ այն մարդիկ, որոնք հստակ գիտակցում են, հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Այլ հարց են այն մարդիկ, որոնք այդպես էլ չկողմնորոշվեցին, թե ում տան իրենց ձայնը: Նրանք եռակի «հանցագործ են»: Դու տեսնում ես, որ քո երկիրը կործանվում է, բայց ասում ես՝ ես ո՛չ այն կողմում եմ, ո՛չ այս: Արդարացնում ես, որ ավելի բա՞րձր ես: Տարիներ առաջ ինքս ընտրության չեմ գնացել, քանի որ ուժերից որևէ մեկին չէի ցանկանում իմ ձայնը տալ, բայց նման ճակատագրական պահ չէր: Ինքս որևէ գործիչով հրապուրված չեմ, բայց կարծում էի՝ կգա «Հայաստան» դաշինքը և գոնե կկասեցնի այս ամենը: Ես մտածում եմ իմ երկրի գոյության մասին, ի վերջո, ինքնապաշտպանական բնազդ ունեմ: Այո, կարող է ընդվզում լինել այն ծանր պահին, երբ էլի ինչ-որ բան կկորցնենք, այն ժամանակ էլ կսկսենք փշուրները հավաքել, բայց արդեն ուշ կլինի: Ինչո՞ւ հացը կորցնել, իսկ հետո սեղանի տակից փշուրները հավաքել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ ամենասարսափելին այն է, որ հիմա ճամբարների ենք բաժանվել, իրար չենք հանդուրժում: «Հաշտության մասին է խոսում, ի՞նչ հաշտություն: Բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելո՞վ է հաշտության ձեռք մեկնում: Ի վերջո, ժողովուրդն իրեն պողպատե մանդատ տվեց, ասաց՝ ինչ ուզում ես, արա: Հաշտություն կարող է լինել միայն նրա գնալով: Եվ նա ամեն դեպքում գնալու է, հարց է, թե երբ: Հաշտության մասին. եթե ժողովուրդը հաշտություն ուզենար, նրան չէր ընտրի, նա ինքը հաշտություն չի ուզում: Թո՞ւրքն է մեղավոր, որ մենք այսպիսին ենք: Իհարկե, ոչ: Թումանյանն ասում էր՝ «էդպես էլ ժողովուրդ չդարձանք, խալխ մնացինք»»,- ընդգծում է բանաստեղծը:

Մեր զրույցի ամենատարբեր հատվածներում անդրադառնում ենք մեր պատմության տարբեր փուլերին՝ Առաջին հանրապետության հռչակմանը, 1988 թվականի համազգային շարժմանը, «Սասնա ծռեր» էպոսին՝ կարծես թե փորձելով անցյալում գտնել բոլոր հացերի պատասխանները: Հուսիկ Արան, մատնացույց անելով պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններ, ասում է՝ փաստորեն, մեր ժողովուրդն այդպես էլ չի փոխվել, դրա համար էլ դարեր շարունակ պետականություն ենք կորցրել: «Էպոսում ասվում է՝ «երբ շեղբը կհասնի ոսկորին, թող ռամիկ կանչի Մհերին», ուրեմն այդ շեղբը դեռ չի հասել ոսկորին, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ էլի տարածքներ կկորցնենք, անկախությունը կկորցնենք, բայց այդ ժամանակ արդեն ուշ կլինի: Իսկ մենք հունիսի 20-ին ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ պատրաստ ենք կորցնել: Մենք անգամ ինքնապաշտպանական բնազդ չունենք»,- եզրափակում է Հուսիկ Արան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում