Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի.
Մամուլ

Զանգեզուրի միջանցքը որևէ ձևով ամրագրված չէ ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի հայտարարություններում. ռազմական փորձագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ընտրական գործընթացներին զուգահեռ Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից հռչակագիր ստորագրվեց: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Հռչակագրում տեղ էր գտել նաև «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, խոսվել նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին: Նշենք նաև, որ բացի ակտիվ համագործակցությունից, Թուրքիան և Ադրբեջանը 7 ամսում արդեն 7-րդ համատեղ զորավարժությունն են իրականացնում: Վերջինն անցկացվեց Նախիջևանում՝ հունիսի 21-23-ը: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ մեծ հաշվով, այն դրույթները, որոնք ամրագրվեցին այդ հռչակագրով, Թուրքիան և Ադրբեջանը վաղուց են կյանքի կոչել:

«Խոսքն առաջին հերթին ռազմատեխնիկական, ռազմական, նաև տնտեսական խորքային համագործակցության մասին է: Այդ հռչակագիրը, ամեն դեպքում, նոր էլեմենտ է պարունակում:Խոսքը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար Ադրբեջանում ռազմաբազա ունենալու ցանկության մասին է, ինչն իրենց համար շատ կարևոր է: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին, ապա այն որևէ ձևով ամրագրված չէ ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ հունվարի 11-ի հայտարարություններում: Որպես այդպիսին՝ Սյունիքի միջանցք գոյություն չունի, կա այդ տարածքով Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ճանապարհ, երկաթուղի, գազամուղ և այլն: Միջանցքի վերաբերյալ որևէ խոսակցություն, որևիցե փոխադարձ պարտավորություն, առավել ևս ՌԴ մասնակցությամբ, չկա: Միջանցքի առումով Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարածն այս պահին ընդամենը քարոզչական հնարք է և ոչ ավելին: Իհարկե, իրենց համար ՀՀ տարածքում իրավական առումով վերապահված որոշակի անվտանգային գործառույթներ ունենալը կենսական անհրաժեշտություն է, և ամեն ինչ անելու են դրա համար: Հայաստանի խնդիրը դա թույլ չտալն է»:

Ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա դրանք, փորձագետի խոսքով, չեն կարող քարոզչական բնույթ կրել. «Դրանք խիստ կիրառական են: Պատերազմում հաղթանակ տանելուց հետո թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը Հայաստանի սահմանների մոտ հարձակողական զորավարժություններ է իրականացնում: Սա նշանակում է, որ այդ երկու պետությունները ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն: Այս ամենը շատ լավ է հասկանում Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ն և առաջին հերթին Սյունիքի ուղղությամբ փորձելու է իր զինական ներկայությունն ապահովել: ՌԴ-ն լավ է հասկանում, որ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում կամ ՆԱՏՕ-ի հրամանատարական կազմի կողմից ապագայում ընդունվելիք որոշումների հիման վրա Թուրքիան, կատարելով ՆԱՏՕ-ի հանդեպ ունեցած իր պարտավորությունները, կարող է հարվածել ՀՀ-ին: Ուստի, ՌԴ-ն ամրացնում է Հայաստանի հարավային ուղղությունը»:

Նրա խոսքով՝ նշված զորավարժությունների բնույթից պարզ է դառնում, որ մարտական խնդիրը ՀՀ որոշ տարածքներ վերցնելն է. «Այլ հարց է, թե ՀՀ իշխանությունները և մեր ԶՈւ-երի հրամանատարական կազմը որքանո՞վ են համարժեք գնահատում իրավիճակն ու որքանո՞վ են պատրաստ դիմակայել այդ հարձակմանը: Բայց վտանգներն ու սպառնալիքները խիստ իրատեսական են, ու եթե ՀՀ իշխանությունները դրանք անտեսեն, ծանր հետևանքներ կարող են լինել»:

Հայկ Նահապետյանի խոսքով, մյուս կողմից էլ մարտահրավեր է այս իշխանության վերարտադրությունը: «Այդ մարտահրավերի մի մասն այլևս սպառնալիքի է վերածվել: Եթե ՀՀ իշխանությունները կարողանային կոնսոլիդացնել ժողովրդին, երկրի պաշտպանությունն իրականացնելու գործում միավորեին բոլոր մարդկային ռեսուրսները, կարծում եմ՝ հնարավոր կլիներ չեզոքացնել դրսի ցանկացած սպառնալիք՝ հաշվի առնելով նաև, որ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական և ռազմաքաղաքական դաշնակիցն է: Բայց եթե ՀՀ իշխանություններն իրենց պարտվողական քաղաքականությամբ, խաղաղասիրական կոչերով ուղղակի հանձնվում են ուժեղի ողորմածությանը, ապա ուժեղը այս կամ այն ձևով թելադրելու է իր պայմանները: Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում ցույց տվեց, որ սկզբունքորեն թե՛ երկրին, թե՛ ժողովրդին պարտության է պատրաստում, ու հիմա էլ շարունակում է նույն քաղաքականությունը: 2020-ին նա հայտարարեց՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչում»:

Պատերազմին դիմագրավող ժողովրդին իր երկրի ղեկավարը սկզբունքորեն պարտության էր տանում: Պատերազմում պարտվելուց հետո ոգեշնչելու, միասնական լինելու տրամաբանությունը և հաղթանակ կերտելու կեցվածքը նա փոխարինում էր ինքնաարդարացմամբ: Այս անձը հիմա ՀՀ վարչապետն է, ու նա շարունակելու է նույն քաղաքականությունը, ինչն արեց 3 տարի: Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ, ի վնաս ՀՀ ազգային պետական շահերի, Փաշինյանի վարչակազմը կփորձի Թուրքիայի ու Ադրբեջանի որոշ պահանջներ ևս կատարել, կարող է փորձել զիջել մեր շահերը Թուրքիային և Ադրբեջանին՝ տարածաշրջանում ակնկալելով բարեկեցություն, խաղաղություն և համագործակցություն, որը բնավ չի լինելու:

Թուրքիան և իր դաշնակիցները, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրները, Հարավային Կովկասում մեկ խնդիր ունեն՝ թուլացնել, այնուհետև զրոյացնել ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ ռազմական: Այս առումով Փաշինյանը սպասարկում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ռազմաքաղաքական ծրագրերը Հայաստանում: Այս առումով Հայաստանը դատապարտված է: Միայն մեկ բացառությամբ կարող է այդ սցենարը չիրականանալ: Խոսքը ՌԴ-ի մասին է, որովհետև ՌԴ-ի կողմից կարող է կոշտ միջամտություն լինել ոչ թե ՀՀ շահերը սպասարկելու տիրույթում, այլ իր երկրի շահերի, քանի որ, օրինակ՝ Փաշինյանի որոշումները կարող են հակոտնյա լինել ՌԴ-ի ազգային ու պետական շահերին: Այդ ժամանակ ՀՀ-ում ներքաղաքական լուրջ գործընթացներ կարող են սկսվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում: