Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի.
Մամուլ

Փաշինյանը լավ գիտի, որ 53 տոկոս ձայն չի ստացել, սա նրա «պյուռոսյան» հաղթանակն է. քաղաքագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում հետընտրական որոշակի զարգացումներ են տեղի ունենում: Խոսքը հատկապես որոշ համայնքապետների նկատմամբ թե՛ մամուլում տարածվող, թե՛ հենց իրենց կողմից բարձրաձայնվող ճնշումների մասին է: Որոշ իրավական գործընթացներ ևս կան, որոնք քաղաքական հետապնդում որակումն են ստացել: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ ճնշումներին, խոսել նաև հետընտրական փուլի մի շարք այլ հարցերի մասին:

«Նիկոլ Փաշինյանը երեք տարվա մեջ իր թիմով չհասկացավ, որ իշխանություն է: Միշտ հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, և բացառություն չէր նաև այս քարոզարշավը: Իր ընտրազանգվածի մեծ մասն իրեն հենց ընդդիմադիր էլ ընկալում է: Իր երկրպագուների մոտ այն պատկերացումն է, թե Փաշինյանին չեն թողնում, որ աշխատի: Սա տգիտության նշան է: Նորմալ մարդու մոտ չի կարող այդ տեսակետն ամրապնդվել զուտ այն պատճառով, որ իշխանությանն ինչ-որ մեկը չի կարող խանգարել աշխատելու տեսանկյունից: Իհարկե, եթե անգամ խանգարում են՝ դա առնվազն երկու բան է ապացուցում. կա՛մ իշխանությունն իր տեղում չէ, կա՛մ զբաղված է դեմագոգիայով ու կեղծ թեզեր առաջ տանելով է բացատրում իր անգործությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը լավ գիտի, որ 53 տոկոս ձայն չի ստացել: «Սա Նիկոլի «պյուռոսյան» հաղթանակն է: Համոզված եմ՝ ընտրությունները կեղծված են: Միայն այն կադրերը, որտեղ զինվորներն արդեն պատրաստի քվեաթերթիկներով մոտենում են քվեատուփին, բավական են, որ պատկերացնենք, թե մասնավորապես բանակում ընտրություններն ինչպիսի մակարդակով են կազմակերպվել: Պատահական չէ, որ, օրինակ՝ Սյունիքի մարզում Նիկոլի ստացած ձայները պայմանավորված էին զինվորականների քվեարկությամբ: Երկրորդ ցուցիչը բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցած վերահաշվարկների արդյունքներն են, երբ, օրինակ՝ «Հայաստան» դաշինքը ստանում է 49 ձայն, բայց 0 է գրվում: Ինչպես ենթադրում էի, այդ ամենը որպես վրիպում ներկայացրեցին՝ ասելով, թե, իբրև, վերջին թվերը չեն նշվել: Վերջին թվերը ոչ թե չեն նշվել, այլ միտումնավոր չեն գրանցվել: Մեծ հաշվով՝ իշխանության վերարտադրման համար օգտագործվեց ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը, թեպետ պարզվեց, որ Փաշինյանը քսան տոկոս պակաս ձայն է ստացել, քան երեք տարի առաջ: Նիկոլ Փաշինյանն այս քարոզարշավի ընթացքում մուրճը ձեռքն առած պտտվում էր, «պողպատե մանդատ» էր ստանում, իբրև թե, հասարակության կողմից»,-ասաց նա՝ շեշտելով, որ ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50,59%-ը, իսկ ընտրության մասնակցածների ընդամենը 53 տոկոսն է իրեն ձայն տվել:

«Իրականում նա ընդհանուր ընտրողների ընդամենը 26 տոկոսի անունից է «պողպատե մանդատ» ստացել: Նա ընդամենը սահմանային տոկոսներով է անցել, իսկ «պողպատն» օգտագործելն ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ ՀՀ-ի համար: Ես հիշում եմ, թե Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց հետո ինչ իրավիճակ ստեղծվեց ՀՀ-ում, երբ կուսակցական պատկանելիության համար տասնյակ հազարավոր պետական պրոֆեսիոնալ ծառայողներ հայտնվեցին փողոցներում, իսկ պաշտոններ ստանձնեցին անկիրթ, փողոցից եկած, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած հեղափոխականները, որոնց գործունեության հետևանքն ուղղակի աղետալի եղավ ՀՀ-ի համար: Հիմա նույնն է: Ընտրություններից հետո, օրինակ՝ Օձունի համայնքապետը հայտարարեց Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու մասին, իսկ մարզպետ կոչեցյալը հայտարարեց, թե նման բան չկա: Նմանատիպ դեպքերի մասին այլ տեղեկություններ ևս կան: Մեծ հաշվով՝ ապրում ենք «նիկոլական բեսպրեդելային» Հայաստանում, որտեղ քաղաքական հակառակորդների նկատմամբ արդեն ֆիզիկական ուժի կիրառումը նորմալ երևույթ է դիտարկվում: Ու սա արվում է 21-րդ դարում, մի երկրում, որը փորձում են համեմատել «եվրոպական քաղաքակիրթ երկրների» հետ»,- ասաց Համբարյանը՝ նշելով, որ պետք է սպասել նաև հետագա գործընթացների:

«Խայտառակություն է սա: Ես որոշ անձանց ինտելեկտուալ մակարդակը շատ լավ գիտեմ: Եթե դավաճան Նիկոլը փորձում է այդ մասսայի միջոցով ղեկավարել երկիրը, ապա ընդամենը ամիսներ անց ՀՀ-ում սոցիալական ու քաղաքական իրավիճակի նոր լարում, «պայթյուն» կլինի, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել, թեպետ ինձ համար արդեն արհավիրք է այն, որ այս իշխանությունն ամեն գնով վերարտադրվեց:Այս փուլում ավելի շատ արտաքին քաղաքական դաշտում սպառնացող վտանգների պետք է սպասենք»,-ասաց նա:

Մինչ արտաքին վտանգներին անդրադառնալը՝ նա հավելեց. «Ես որևիցե լավ բան չեմ սպասում՝ հաշվի առնելով Փաշինյանի կադրային քաղաքականությունը: Նա բացարձակ հաշվի չի առնում մարդկանց պրոֆեսիոնալիզմը, իր համար ամենակարևորը յուրային, քծնող և քայլիստ լինելն է: Իսկ մենք լավ գիտենք իր կադրերի մակարդակը: Ու պատահական չէ, որ նույն Էդուարդ Աղաջանյան կոչված երևույթը բացահայտ ցույց է տալիս իր ատելությունն ինտելեկտուալ մարդկանց նկատմամբ: Իսկ ինչո՞ւ չպետք է ատեն, եթե այդ ինտելեկտուալները բացահայտել են իրենց դիլետանտությունը, ստախոսությունը, կեղծարարությունը»:

Անդրադառնալով հիասթափության մասին վկայող որոշակի տրամադրություններին՝ Համբարյանը մի քանի տեսանկյունից այն դիտարկեց: «Վերջին օրերին մարդիկ ինքնակամ լքում են պետական ապարատը: Սա ցույց է տալիս, որ իրենք իրենց տեղերում պայքարելու մտադրություն չունեն: Սա հատկապես այն պայմաններում, երբ տեսնում են, որ հասարակության ինչ-որ զանգված կորցրել է ինքնապահպանման բնազդը և կործանման է գնում: Շատ շատերը մտադրություն չունեն այս հասարակության հետ ինքնակործանման գնալ: Չի բացառվում նաև, որ լքեն նաև երկիրը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր շարքերում առկա հուսախաբությանը, ապա այն, կարծես, բոլորի մոտ է: Բայց հետաքրքիրն այն է, թե սա ով ինչպես է ընկալում: Մարդիկ կան՝ հուսալքված հայտարարում են՝ ինչ ուզում է՝ թող լինի: Ես այստեղ մի դրական հանգամանք եմ ուզում նշել. Նիկոլին սատարողները և երկրպագողները, ըստ իրենց պատկերացումների, այս պարագայում կտեսնեն, որ պայքարող չկա, և այդ դեպքում մնում է միայն տեսնել, թե Փաշինյանն ինչպես է իր խոստումները կատարում: Թեպետ 100 տոկոսով համոզված եմ՝ ոչ մի խոստում չի կատարելու և իրեն երկրպագողներին կրկին կեղծիքով ու ստերով է կերակրելու: Ամեն դեպքում, մարդկանց մի հատված էլ կարծում է, որ պետք է շարունակել պայքարը: Ես չեմ կարող գնահատել՝ ով է ճիշտ, ով սխալ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Ինքս կարծում եմ, որ պետք է շարունակել պայքարը և չհուսահատվել»,-ասաց նա:

Ամփոփելով՝ նա շեշտեց. «Եթե որևէ մեկը մտածում է, որ ՀՀ-ում ճգնաժամը լուծված է, չարաչար սխալվում է: Հայաստանում ճգնաժամն էլ ավելի է խորանալու՝ հաշվի առնելով նաև մեր արտաքին քաղաքական բացթողումները: Փաշինյանն իր դեմագոգիայով, իր ստերով ու մանիպուլ յացիաներով Հայաստանում կարող է պահպանել իշխանությունը, բայց կապիտուլ յանտ Նիկոլը չի կարող հավասարը հավասարին բանակցել Ադրբեջանի կամ որևիցե այլ երկրի ղեկավարի հետ, քանի որ դրսում նրա լեգիտիմությունը, որը, իբրև թե, տրված է հայ ժողովրդի կողմից, առոչինչ է»:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում