ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Բուշը շնորհավորել է հայ ժողովրդին
Երևանում գործող Բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշվում է, որ ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Բուշը շնորհավորել է հայ ժողովրդին արտահերթ խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացման կապակցությամբ։
Մասնավորապես Նիլ Բուշը շնորհավորելու հետ մեկտեղ շնորհակալություն է հայտնել նաև ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը։
Ընդգծենք, որ ավելի վաղ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանին և հայ ժողովրդին շնորհավորել է Կրեմլը և ԱՄՆ Պետդեպը։