Շենքի փլուզում Ֆլորիդայում․ մոտ 100 մարդ համարվում է անհետ կորած
Ֆլորիդայում 99 մարդ անհայտ կորել է բնակելի շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է BNO News-ը:
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 35 մարդու, հայտնել են պաշտոնատար անձինք: Նրանցից տասին բժշկական օգնություն է ցուցաբերվել, իսկ երկուսը հոսպիտալացվել են։
«Մենք պատրաստվում ենք վատ լուրերի` հաշվի առնելով ավերածությունների ակնհայտ մեծ մասշտաբները»,-ասել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը` նշելով, որ կարծում է, որ արտակարգ իրավիճակների ծառայության արագ արձագանքը փրկել է շատերի կյանքերը։
Այժմ տեղում աշխատում են ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցներն ու փրկարարները: Տրանսպորտի տեղաշարժը տարածքում սահմանափակ է, արտակարգ իրավիճակի պատճառները դեռ պարզված չեն: