Չեխիայի դպրոցներից մեկում 19 աշակերտ կորցրել է գիտակցությունը
Այսօր առավոտյան Չեխիայի արևմուտքում գտնվող Սոկոլով քաղաքի միջնակարգ դպրոցում 19 աշակերտ կորցրել է գիտակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Բժիշկները, հրշեջները և ոստիկանությունը փորձում են պարզել, դեպքը պայմանավորված էր սննդի թունավորմամբ, թե՞ գազի արտահոսքով։
Իր հերթին Սոկոլով քաղաքի ղեկավար Ռենատա Ուլեգլովան լրագրողներին ասել է, որ հրշեջները դեռ չեն գտել դպրոցում հնարավոր գազի արտահոսքի հետքեր: Դեպքի հետ կապված բոլոր մանրամասները պարզվում են։