Բրիտանական «Defender» կործանիչը ժամանել է Բաթումի նավահանգիստ
Բրիտանական ամենահզոր ռազմական կործանիչներից մեկը ՝ Defender- ը, ժամանել է վրացական Բաթումի նավահանգիստ։ Այս մասին հայտնում է Բրիտանիայի դեսպանությունը:
«Մենք ուրախ ենք Բաթումիում հյուրընկալել բրիտանական նավատորմի ամենահզոր կործանիչներից մեկին՝ «HMS Defender»-ին: Միացյալ Թագավորությունը շարունակում է աշխատել գործընկերների և դաշնակիցների հետ` Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում:
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բրիտանական կործանիչ «Defender»հատել է Ռուսաստանի սահմանը մոտ։ Ռուսական սահմանային նավը բազմիցս նախազգուշացումներ տալուց հետո արձակել է նախազգուշական կրակոցներ։