Աբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել
Հասարակություն

Մուրճի, մանգաղի ու աստղի ոդիսականը

Որքան էլ Փաշինյան Նիկոլը փորձի մեզ վստահեցնել ու իրեն համոզել, որ ընտրություններն անցել են անթերի ու առանց կեղծիքի, փաստերը ցույց են տալիս, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրությունները կեղծված են ու Նիկոլն էլ ընտրակեղծարարությամբ վերադարձավ իշխանության։

Այս մասին են խոսում արդեն իսկ փակված ու արկղի մեջ նետվելու պատրաստ ծրարները, իշխանության մերձավորների կողմից կնիքի առևանգումը, կամ ինչպես իրենք են դա անվանում՝ ապահովության համար տուն տանելը, վարչական ռեսուրսի կիրառում, զինվորների ուղղորդված քվեարկություն, պետական բյուջեից ընտրակաշառքները՝ մասնավորապես արտապլանային պարգևավճարների տեսքով, քվեաթերթերի հաշվարկի ժամանակ հանգած լույսերը, մեռած հոգիների վերակենդանացումն ու քվեարկությունը և․․․․ ի վերջո, վերահաշվարկի ժամանակ պարզված ձայների զրոյացումներն ու ավելացումները․․․

Մի խոսքով, այն ամենը, ինչ օգտագործվել է նաև մինչ օրս և ամենակարևորը՝ այս ամենի մասին կան տեսանյութեր ու փաստեր․․․

Բայց դա կապիտուլյանտ իշխանությանը ընդհանրապես չի հուզում։ Նրանց համար կարևորն այն չէ, որ նախկինների նման կեղծարարությամբ են գալիս իշխանության, այլ այն է, որ վերարտադրվում են ու նորից գալիս իշխանության։ Հակառակ դեպքում, իրենք իրենց Նիկոլի ուսապարկ հռչակած քայլարածները հազիվ թե կարողանային աշխատանք ճարել ու եկամուտ ունենալ։ 

Թերևս նրանցից շատերի համար անգամ Նիկոլի տղա Աշոտիկի նման գարեջուր վաճառելը երազանք կարող էր դառնալ․․․ բայց նրանք կյանքները դրեցին ընտրության մեջ, կեղծեցին, կեղտոտվեցին՝ իշխանության մնալու և լափամանից ուտելը շարունակելու համար․․․

Իհարկե, երբ խոսում ենք ընտրությունը կեղծելուց՝ ամենևին նկատի չունենք, թե Նիկոլը կողմնակիցներ չունի, սակայն դրանց թիվը էապես տարբերվում է այն 53 տոկոսից, որոնք իբր Նիկոլի համար քվե են ապահովել։

Եթե ոչ, ապա ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 53 %-ից ավելին ոչ թե պարզապես իրենց քվեն տվել են Փաշինյան Նիկոլին, այլև կողմ են Հայաստանի թուրքացմանը, համակերպվել են հազարների հասնող զինվորների կորստի հետ, գերեվարվածների կարգավիճակի հետ հաշտվել են ու նրանց համար առ ոչինչ է Արցախի ու աստիճանաբար նաև Հայաստանի Հանրապետությունների ապապետականացումը՝ տարածքների կորուստը․․․

Նույնիսկ թուրք վերլուծաբաներն են նկատել, թե՝ Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ հայ  ժողովուրդն ընդունում է՝ «Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»․․․

Ինչ խոսք, Հայաստանում ապրում են նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք իսկապես կարծում են, որ այդ հողերը երբևէ պատկանել են Ադրբեջանին, բայց նրանց անվանել հայ, կամ ներկայացնել որպես հայ ժողովուրդ՝ առնվազն կարելի է դիտել, մեղմ ասած, որպես հանցագործություն։

Իրական հայ ժողովուրդը չի կարող հաշտվել այն ընտրության հետ, որտեղ երկրի կառավարումն անցավ երկիրը թուրքին հանձնած կապիտուլյանտ իշխանությանը։

Սա մի կողմից․․․

Մյուս կողմից էլ այսօր շատ է շահարկվում, որ երկիրը ոչ թե Նիկոլն ու նրա իշխանությունը, այլ նախկին իշխանություններն են հանձնել թուրքին՝ իրենց հակահայկական քայլերով։

Այս ենթատեքստում հատկանշական է, որ նախկինները ևս վերարտադրվել են․ վերարտադրվել՝ խորհրդարանական ընդդիմության կարգավիճակով․․․

Ու թե որքանով են մեղավոր երկիրը փուլ առ փուլ թշնամուն հանձնելու գործընթացում՝ ցույց կտա նրանց հետագա քայլերը, որով նրանք կամ կօգնեն կապիտուլյանտ իշխանությանը, կամ կբռնեն նրա թրքացած ձեռքն ու կկանխեն հայրենիքի թշնամուն հանձնելու գործընթացը․․․

Եթե ոչ՝ նրանք բոլորը սնվում են մի լափամանից․․․ ու սրանով էլ հենց բացատրվում է մուրճի, մանգաղի ու աստղի ոդիսականը...

Արմինե Մկրտումյան