Աբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել
Հասարակություն

Անկեղծ հարցադրում. ինչո՞ւ բժշկական հանրությունը չի պաշտպանում պրոֆեսոր Արմեն Չարչյանին. Գեղամ Նազարյան

Մի հարց եմ ուզում դնել քննարկման. Ինչո՞ւ բժշկական հանրությունը չի համախմբվում ու պաշտպանում իրենց հարգված գործընկերոջը՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը:

 «Կոնկրետ հարց. ինչո՞ւ հազարավոր բուժաշխատողներ սպիտակ խալաթները հագած չեն կանգնում դատախազության կամ դատարանների դիմաց։ Կասեք՝ հայտարարություն են արել։ Դա ձեւական, պասիվ մի քայլ է: Ի դեպ, դա էլ է շատ դժվար ստացվում։ Արմեն Չարչյանը ոչ մի վատ բան չի արել. բոլորը գիտեն, ավելին՝ կոչ անելով անպայման գնալ քվեարկության, իրեն պահել է որպես քաղաքացի։ Հիմա մեր բուժաշխատող-քաղաքացիներն ինչո՞ւ են փակվել տներում ու հետեւում, թե Նիկոլն ինչպես է ստորացնում իրենց ընկերոջը, գործնկերոջը։

Մենք հասարակությո՞ւն ենք, թե ցեղախումբ, որն ինչպես փայլուն ձեւակերպել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ընտրեց մուրճով շամանին։ Այն պահից, երբ Չարչյանի գործերը լավանան, անմիջապես շատերը կրկին հայտնվելու են նրա կողքին։ Սա հայաստանյան կեղտոտ բարքերն են։

Երբ 2018-2019 թվականներին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում էր մի կողմից քրեական հետապնդում, իսկ մյուս կողմից՝ կեղտոտ քարոզչական թունավորում, հատուկենտ մարդիկ հրապարակային կանգնեցին նրա կողքին։ Ընտանիքի անդամներից բացի՝ հատուկենտ մարդիկ, ովքեր իրենց դեմքով ու իրենց համարձակությամբ, իրենց խղճի թելադրանքով կանգնեցին Քոչարյանի կողքին։

Բայց հենց Քոչարյանի գործերը լավացան, նրա շուրջ տեղ ու դադար այլեւս չկա։ Նրա համախոհների եւ թիմակիցների շրջանում անմիջապես հայտնվեցին մարդիկ, ովքեր իր դժվար պահին կամ անտարբեր էին, կամ իր դեմ աշխատողների ճամբարում էին, կամ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրություն հավաքելիս հրաժարվում էին՝ «կարող է վարկաբեկվենք» բացատրությամբ։ Սա է իրականությունը։ Սա է հայաստանյան որակը։ Ու չգիտես արդեն ով է մեղավորը, ով՝ պատասխանատուն։

Ու նույնը հիմա, աչքիդ առաջ բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի օրինակն է. քանի- քանի մարդու կյանք է փրկել, ոտքի կանգնացրել, քանի-քանի ուսանող է կրթել, քանի-քանի լավ բժիշկ պատրաստել, քանի-քանի մարդ է անվճար բուժել ու մոռացել դրա մասին։ Եթե այս մարդկանց ու բուժաշխատողների մի 20 տոկոսն էլ դուրս գար փողոց, ապա կլիներ լրիվ ուրիշ Հայաստան։ Տանը նստած հեշտ է նիկոլ մեղադրելը, շատ ավելի դժվար է քաղաքացի լինել»,- գրել է Նազարյանը։