Բաքվում պահվող հայ ռազմագերիները կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման
Ադրբեջանում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դատական նիստը, ովքեր մեղադրվում են Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ կատարելու մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։ Ըստ մեղադրող կողմի, ամբաստանյալները ապօրինի կերպով ձեռք են բերել զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ:
Դատավոր Աֆգան Հաջիևը նշել է, որ դատավարության ընթացքում մեղադրանքի հաստատման դեպքում ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի, կամ ցմահ ազատազրկման։