Ուժգին փոթորիկ՝ Չեխիայում. կա 3 զոհ և 200 վիրավոր
Նախորդ գիշեր Չեխիայի հարավ-արևելքում տեղի ունեցած փոթորիկի հետևաքնով առնվազն երեք մարդ է զոհվել և ավելի քան 200-ը վիրավորվել:
Ամբողջ գիշեր դեպքի վայրում աշխատում էին ոչ միայն չեխ բժիշկներն ու հրշեջները, այլ նաև նրանց գործընկերները Ավստրիայից և Սլովակիայից: Վիեննան երկու բժշկական ուղղաթիռ և 20 շտապօգնության մեքենա է ուղարկել բժիշկների հետ՝ օգնելու հարևաններին։
Աշխատանքի նախարարության ղեկավար Յանա Մալաչովան նշել է, որ զոհերը կարող են տեղում ստանալ նախնական ֆինանսական օգնությունը` մոտ 2,7 հազար դոլարի չափով։