Հայաստանում նորից կորոնավիրուսի դեպքերի աճ է կանխատեսվում, պատվաստվել է ընդամենը 70000 հոգի
այաստանում կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճ է կանխատեսվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առոջղապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք։ Եվ քարոզարշավի ամբողջ ընթացքով պայմանավորված՝ միանշանակ ունենալու ենք թվերի որոշակի աճ։ Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ աճը չլինի կտրուկ ու մեծ։ Իհարկե, նման շարժերի ակտիվացումը՝ բոլոր մարզերում, Երևան քաղաքում, իր դերը խաղալու է»,- ասաց նա։
Ըստ Ավանեսյանի՝ միայն պատվաստանյութն է, որ պետք օգնի վարակը հաղթահարելու հարցում։ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է արդեն 70 հազար մարդ։ Ըստ նախարարի՝ պատվաստումներից հետո մինչ օրս որևէ մտահոգիչ դեպք չի գրանցվել։