«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել Մանուել Լոկատելլիին գնելու հարցով
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնական բանակցություններ է սկսել Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մանուել Լոկատելլիին գնելու հարցով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ թուրինցիները տպավորված են Լոկատելլիի հրաշալի ելույթներով ԵՎՐՈ-2020-ի շրջանակներում։
Դեռևս այլ մանրամասներ չկան Լոկատելլիի հավանական տեղափոխությունից։ Ընդգծենք, որ ֆուտբոլիստը հանդես է գալիս իտալական «Սասուոլոյում»։