Իրանում վթարվել է լրագրողներ տեղափոխող ավտոբուսը․ կա 3 զոհ և 21 վիրավոր
Իրանում վթարվել է լրագրողներ տեղափոխող ավտոբուսը։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել է 21-ը։ Այս մասին տեղեկանում ենք Tasnim գործակալությունից։
Ավտոբուսում եղել են Թեհրանից ժամանած լրագրողներ։ Դեպքը տեղի է ունեցել Նեգեդե քաղաքում։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ավտոբուսի վարորդի կատարած անզգույշ հետադարձը։
Վթարի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։