Սերգեյ Լավրովը կհանդիպի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին․ Մարիա Զախարովա
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին հանդիպելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ:
Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան մասնավորապես նշել է, որ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում լինելու է ՄԱԿ-ի փախստականների հարցով գրասենյակի հավանական ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։ Քննարկվելու է նաև փախստականների ու տեղահանվածների վերադարձի անվտանգ ապահովման գործընթացը։