Որ Օձունի համայնքապետն ասել ա ծեծել եմ՝ դա փա՞ստ ա. Լոռու մարզպետը փորձեց արդարանալ (տեսանյութ)
Բայց ո՞վ ա ասում, որ ծեծի եմ ենթարկել, նման բան չի եղել: Այսպես արձագանքեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ծեծի ենթարկել Օձունի համայնքապետին:
Լրագրողի դիտարկմանը, թե համայնքապետն ինքն է հայտարարել այդ մասին, մարզպետը զարմացած տոնով հարցրեց. «Որ Օձունի համայնքապետն ասել ա ծեծել եմ՝ դա փա՞ստ ա»:
Լրագրողի պնդմանը, թե համայնքապետը սուտ չէր ասի, մարզպետն արձագանքեց՝ «նման բան չկա. թող ոստիկանությունը զբաղվի»:
Մանրամասները՝ տեսանյութում