Ռազմագերիների դատավարությունը Բաքվում աբսուրդ է. գերիների հարազատների նստացույցը հնարավոր է վերածվի հացադուլի (տեսանյութ)
Երեկ գիշերվանից ռազմագերիների հարազատները նստացույց են իրականացնում Կառավարության դիմաց:
Նրանք մինչ այս դիմել են տարբեր կառույցների, սակայն տեսնելով, որ հարցը լուծում չի ստանում՝ որոշել են դիմել ակցիաներ կազմակերպելու տարբերակին:
Ռազմագերիների հարազատներից Տիգրան Ամբարդարյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այս նստացույցը վերաբերվում է ինչպես ՀՀ իշխանությանը, այդպես էլ միջազգային կառույցներին, որոնք պատասխանատու են այս ամենի համար:
«Բաքվում իրականացվում են ձևական դատավարություններն են, որոնք աբսուրդ են: Մեր տղաներն այնտեղ մենակ են՝ առանց օգնության: Միջազգային կառույցներին հորդորում ենք, որպեսզի միջնորդներ ուղարկեն և միջանկյալ միջոցներ կիրառեն, որպեսզի գերիների իրավունքներն այնտեղ պաշտպանվեն: Իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք, որպեսզի իրավական գործընթաց սկսեն՝ ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի սաստեն նրան»,-ասաց Տիգրանը:
Նա նաև նշեց, որ նստացույցն անժամկետ է ու եթե այն արդյունք չտա՝ կվերածվի հացադուլի:
Մանրամասները՝ տեսանյութում