Կա՞ տենց մի էակ, տենց մարդ, որ մեր երեխեքին բերի. ռազմագերիների հարազատները նստացույց են անում (տեսանյութ)
Ռազմագերիների հարազատները նստացույց են իրականացնում Կառավարության դիմաց:
Նրանք երեկ գիշերվանից են եկել այստեղ: Ու թեև մինչ այդ բազմիցս դիմել են տարբեր պաշտոնյանների ու նաև կառավարությանը, սակայն այս անգամ որոշել են չհեռանալ այստեղից՝ մինչև հարցը չլուծվի:
Նրանք պահանջում են առանց նախապայմանի վերադարձնել իրենց որդիներին:
«Մեր տղերքը միայն մեր համար չեն գնացել կռվելու, սաղի համար են գնացել ու բոլորը պետք է մտածեն նրանց վերադարձնելու մասին: Էլ տեղ չի մնացել որ չդիմենք: Որ ասեմ մերժում են՝ չեն մերժում, բայց գործը քնացնում են ու ոչ մի լուծում չեն տալիս»,-լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարված զինվորներից մեկի հայրը:
Առահասարակ հարազատները կոնկրետ դեմքերից չեն պահանջում իրենց որդիներին: Նրանք դիմում են բոլորին, ովքեր կարող են հարցին լուծում տալ ու հետ վերադարձնել նրանց:
«Կա՞ տենց մի էակ, տենց մարդ, որ մեր երեխեքին բերի»,-ասաց մեր զրույցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում.