«ՊՍԺ»-ն ցանկանում է թիմ վերադարձնել Դավիդ Լուիզին
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի ղեկավարները մտադիր են թիմ վերադարձնել Դավիդ Լուիզին, ով նախկինում խաղացել է ֆրանսիական ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
34-ամյա ֆուտբոլիստը այս պահին ազատ գործակալի կարգավիճակում է։ Նրա վերջին ակումբը «Արսենալն» էր։
Հավելենք, որ Դավիդ Լուիզը «ՊՍԺ»-ում հանդես է եկել 2014-2016 թվականներին։