Ոչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին:

Նիկոլ Փաշինյան - Մեր երկիրն անցել է խորհրդարանական ընտրությունների միջով բավական լարված իրավիճակում: Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ որ լիարժեք ապահովվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրությունը բարձր գնահատեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մեր ընդդիմախոսներից շատերն ասում էին, որ դուք, այսինքն՝ մենք, 2018 թվականին այսպես ասած, ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չունեիք, որովհետև արդյունքներն ի սկզբանե բոլորին ակնհայտ էր: Եվ այս առումով նույնպես, կայացած ընտրությունները ես համարում եմ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը, որովհետև պիտի խոստովանեմ, որ ընտրությունների արդյունքներն ամենևին էլ կանխատեսելի չէին, այլ, ընդհակառակը, անկանխատեսելի էին:

Բայց, կարծում եմ, շատ կարևոր է այն արձանագրումը, որ Հայաստանի իշխանությունը, կառավարությունը քաղաքական կամք և սկզբունքայնություն դրսևորեց և ապահովեց քաղաքացիների լիարժեք կամարտահայտությունը և ընտրությունների մրցակցայնությունը, ինչն արձանագրված է միջազգային հանրության կողմից: Եվ, ընդհակառակը, եթե ընտրությունների արդյունքների վրա ակնհայտ ապօրինի ազդեցություն գործելու ինչ-որ դեպքեր արձանագրվեցին, ապա դրանք որոշ դեպքերում արձանագրվեցին հենց ընդդիմության ներկայացուցիների կողմից:

Ամեն դեպքում, պարոն Հայրապետյան, ես այսօր ուզում էի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և ավելի հասանելի լինեն միմյանց համար: Շնորհակալ եմ:

Միքայել Հայրապետյան – Նախ, մեզ համար՝ «Պահպանողական կուսակցության» համար, բացարձակապես վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները, ինչի մասին հաջորդ օրն իսկ մենք հայտարարություն ենք արել՝ դրանով դադարեցնելով մեր նախընտրական «Ազատ Հայրենիք» դաշինքում «Պահպանողական կուսակցության» ներկայությունը: Այնպես որ, այդտեղ խնդիր չկա՝ այո, վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները: Բայց, ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա: Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք այդ քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի:

Նաև հայկական ներուժի համախմբման խնդիր ունենք, թվային Հայաստանի, նոր, արդի աշխարհի հետ խոսող Հայաստանի խնդիր ունենք այսօր: Դա մարտահրավեր է: Այլապես մեր էթնոսը նոր ստեղծվելիք, արդեն իսկ շունչը զգացվող այս տարածաշրջանում ապագա չի կարող ունենալ: Մենք պետք է արդիականացվենք, բայց ոչ հիմնական արժեքները կորցնելով: Եվ այստեղ հիմնարար է հոգևոր անվտանգությունը, որը, ցավոք, մինչ այսօր բաց է մնացել:

Եվ այն, որ Չարենցն ասում էր՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», մենք այդ ուժ հասկացության վերասահմանման խնդիր ունենք: Վստահ եմ, որ Չարենցն էլ բազկի ուժի մասին չէ, որ խոսել է, այլ մտքի և ոգու ուժի մասին, որն այսօր հնարավոր է իրականացնել: Իսկ դա հնարավոր է բացառապես նոր իշխանության նախընթաց քայլեր անելու շնորհիվ: Մարտահրավերներին դիմակայելու համար «Պահպանողական» կուսակցությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերի պարագայում սատար լինել և օգտակար լինել, որովհետև մենք բոլորս մեկ նավի վրա ենք: Ինչպես որ Գարեգին Նժդեհն էր ասում՝ անկախ հայրենիքի վարչակազմից, հայրենիքին ծառայել է պետք, հայրենիքը սիրել է պետք, հայրենիքը մեր ընդհանուրն է, և մենք՝ Պահպանողականներս, պատրաստ ենք լծվելու այդ դիմագրավելու գործին: Շնորհակալություն: