Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի.
Մամուլ

Այդպես չի եղել, մի՛ վիրավո­րեք զինվորականներին․ Մովսես Հակոբյանը՝ զինվորականների կողմից նախկինում և հիմա իշխանությունների օգտին քվեարկելու մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Պարո՛ն Հակոբյան, ինչպես եք զգում Ձեզ ընտրություննե­րից հետո, այսպես սկսե­ցինք զրույցը ՀՀ ԶՈւ նախկին ԳՇ պետ և նախկին գլխավոր ռազմա­կան տեսուչ Մովսես Հակոբյանի հետ: «Վատ»,֊կարճ պատասխանեց պարոն Հակոբյանը, ով ևս հույսեր ուներ, որ այս ընտրություններով գոնե Արցախը թուրքին հանձնած Փաշինյանը վերջապես կհեռանա իշխա­նությունից: Նրա համար սպասելի չէր ընտրությունների նման արդյունքը:

-Իսկ վերլուծե՞լ եք, ինչպե՞ս ստացվեց, որ ժողովուրդը նորից ձայն տվեց:

-Ես քաղաքական գործիչ չեմ, չգիտեմ:

-Ասում են՝ բանակն էլ է քվեարկել նրա օգտին, զինվորա­կանները, սահմանապահները:

-Չեմ կարող ասել, քվեարկությունը գաղտնի է, դրանք բոլորը ենթադրություններ են:

-Մարդիկ հիշում են, որ նախկի­նում էլ է բանակը քվեարկել իշխանությունների օգտին, զինվորներին միայն թիվ 3-ի քվեաթերթիկներն են տվել, որ գցեն արկղը:

-Ո՛չ նախկինում է այդպես եղել, ո՛չ էլ հիմա է այդպես եղել: Մի՛ վիրավո­րեք զինվորականներին:

-Այսինքն՝ վստա՞հ եք, որ զինվո­րականներին չեն ուղղորդել:

-Ես բոլոր դեպքերում, 8 տարի 2 համապետական ընտրություններ եմ կազմակերպել, երբևիցե որևէ մե­կին չեմ պարտադրել՝ գնալ ձայն տալ որևէ ուժի:

-Դուք չեք պարտադրել, գուցե Ձեր գործընկերներն են պարտադրել կամ նախարարը:

-Նախարարն իմ միջոցով պիտի աներ, չէր կարող առանց ինձ անել:

-Լավ, ի՞նչ է սպասվում մեզ հիմա, ընդդիմադիր ուժերն անցան Աժ, գնալու են հինգ տարի խորհրդարանում պայքարեն:

-Եվ շատ ճիշտ են անելու:

-Ինչո՞ւ:

- Որովհետև ընտրության արդյունքը դա է, և պիտի հաշտվես այդ ընտրության հետ: Պիտի ընդունես քո սխալները, թե ինչի համար քեզ ձայն չեն տվել, հետևություններ անես և գնաս քո պայքարը շարունակես:

-Բայց ասում են, որ մենք չենք հաշտվելու Նիկոլ Փաշինյանի գո­յության հետ:

-Ճիշտ են անում, թող չհաշտվեն: Չհաշտվելը չի նշանակում հանձնվել: Դրա համար պիտի պայքարես: Ոչ մե­կը սկուտեղի վրա քեզ չի բերելու այդ հաղթանակը պարգևի:

-Այսինքն՝ սկզբում 7 ամիս պայքարեցին՝ ոչինչ չստացվեց, հե­տո որոշեցին ընտրություններով պայքարել, հիմա էլ ևս 5 տարի են պայքարելու:

-Ուրեմն վատ են պայքարել, ուրեմն լավ պիտի պայքարեն:

-Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ընդդիմությունը՝ սխա՞լ:

-Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին:

-Այդ դեպքում ինչո՞ւ են այդ մարդիկ, որոնք ևս այդպես են կարծում, մաս կազմում մի խորհրդարանի, որտեղ մեծա­մասնությունը Արցախը թուրքին հանձնած մարդու կուսակցությունն է:

-Այնպիսի մարդու, որը երկիրը հանձնել է, ցավոք, մեր երկրում նրա համակիրները շատ են:

-Իսկ իրենք՝ Քոչարյանը, Վանեցյանը, մյուսները, այդքանը չէի՞ն պատկերացնում:

-Դու պատկերացնում ես, քեզ հարց եմ տալիս, որ մեր երկրում այդպիսի մարդիկ շատ կլինեին:

Իմացիր՝ ամեն ազգի մեջ սե­րուցքը քիչ է լինում: Էդ սերուցքն ուղղակի ճիշտ տեղում ճիշտ ժա­մանակին ճիշտ աշխատանք պիտի տանի, որ էն մնացած թանը բերի իր մոտ:

-Իսկ չե՞ք կարծում, որ սխալը նոյեմբերի 9-ի գիշերը այս հարցը չլուծելու մեջ էր:

-Ոչ, ես կողմ չեմ այդպիսի իշխանափոխության, դա մեր երկիրը 50 տարի հետ կտանի: Մենք սովոր ենք ամեն առավոտ արթնանանք և ինչ-որ լավ բան ունենանք: Որպեսզի լավ բան ունենանք, պետք է տարի­ներով քրտնես, աշխատես: Էդպես չի ստացվում՝ մի օրում լավ բան ունենալ: Այ, անցած իշխանությանը որ չեն սիրում, իրենք որոշել են, որ մի օրում կարող են բանակը սարքել: Նախկինները վատն են եղել, մերոնք բանակը սարքել են: Մի օրում կարողանում ես քանդել, բայց սարքե­լու համար տասնյակ տարիներ են պետք:

-Հիմա ձեր՝ տարիներով սարքա­ծը մարդիկ մեկ օրում քանդեցին և 5 տարի էլի քանդելու են:

-Ժողովուրդը չկարողացավ գնալ դժվարության: Բոլոր ժողովուրդներն ինչ-որ ժամանակ տառապանք են կրում, որպեսզի երկիր սարքեն, մեր ժողովուրդը դրան ունակ չէ, մեր ժո­ղովուրդն ուզում է հենց վաղը լավ ապրել, դրա համար և անընդհատ վատ է ապրելու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։