Իլհամ Ալիևը հաստատել է «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»-ի մասին օրենքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»-ի մասին օրենքը: Օրենքի տեքստը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում: Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az-ից։
Օրենքի համաձայն՝ հայկական օկուպացված Շուշի քաղաքի վարչական տարածքում ստեղծվելու է պետական արգելոց:
Փաստաթուղթը սահմանում է նաև պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են քաղաքի վերականգնմանը, մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանությանը, ինչպես նաև զբոսաշրջության համար պայմանների ստեղծմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շուշիում հանդիպեցին նաև Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էդողանը։