Հրաձգություն՝ ԱՄՆ-ի Միսուրի նահանգում․ կան զոհեր և վիրավորներ
Առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել ԱՄՆ Միսուրի նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Սենթ Լուիս քաղաքում՝ երկուշաբթի գիշերը:
Հրաձգության դրդապատճառներն անհայտ են, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, որպեսզի պարզի բոլոր մեղավորներին։