Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը. Նաիրիա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է հայ գերիների մասին և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ (տեսանյութ)
ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է հայ ռազմագերիների խնդրի մասին, կոչ անելով Եվրոպայի Խորհրդին անհետևանք հայտարարություններից անցնել կոնկրետ քայլերի։
«Ես խոսել եմ երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաների հետ։ Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը, նրանք եղել են դժոխքում։
Ադրբեջանին կոչերով եւ հորդորներով դիմելն այլևս անիմաստ է։
Եվ ես նորից և ամեն օր կոչ եմ անելու կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, այլապես Ադրբեջանը դառնալու է Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը»,-գրել է Զոհրաբյանը ֆեսբուքյան իր էջում և կից հրապարակել ելույթի տեսանյութը: