ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, Իբրահիմ Ռաիսի
ԱՄՆ-ը պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները։ Նա խախտել է միջուկային գործարքը, Եվրամիությունը նույնպես չի կատարել համաձայնագրի դրույթները։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Իրանում անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Իրանի Գերագույն դատարանի նախագահ Իբրահիմ Ռաիսին 17,8 միլիոն ձայնով հաղթեց Իրանի նախագահական ընտրություններում: