Արսեն Ավագովը դատի է տալու Սաակաշվիլիին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը դատի կտա Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն՝ երեկ գրանցված սկանդալից հետո, հայտնում է Life News-ը:
Ավագովն այդ մասին գրել է Ֆեյսբուքում և նշել, որ Սաակաշվիլին ստում է և միայն դատարանը կպարզի եղելությունը:
Ավագովը տեղեկացրել է նաև, թե երեկվա վեճի ժամանակ Սաակաշվիլին հիստերիկի պես է իրեն պահել, ասել, որ ոչ ոք չի կարող իր հետ այդպես խոսել, իսկ նախարար Ավագովին անվանել «կոռումպացված»: Սաակաշվիլին իր հերթին սոցցանցի իր էջում մամուլի ասուլիսի տեսագրություն է հրապարակել, որտեղ ներկայացրել է եղելության իր վարկածը և պահանջել ներկայացնել տեսագրություն:
Հիշեցնենք, որ երեկ վեճ էր ծագել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավագովի և Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի միջև, որի ժամանակ Ավագովը բաժակը նետել էր նահանգապետի վրա: