Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Սերխիո Ռամոսին հրավիրել «Ռոմա»
Իտալական «Ռոմայի» նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ Պորտուգալացին ցանկանում է իր նոր թիմի պաշտպանութունը կառուցել Ռամոսի շուրջ, ով օրեր առաջ հայտարարեց, որ ազատ գործակալի կարգավիճակով հեռանում է «Ռեալից»։
Հիշեցնենք, որ Ռամոնս ու Մոուրինյոն միասին աշխատել են մադրիդյան թիմում 2010-2013 թվականներին։