Քվեարկության ավարտից 3 ժամ առաջ ԱԺ ընտրություններին մասնակցությունը կազմել է 38,17 տոկոս
Ժամը 17.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 38,17 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 989 հազար 972 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։