Ահազանգ. «Ինքիշխան Հայաստան» կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը
«Ինքիշխան Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանն ահազանգում է` 26 համարի քվեաթերթիկը որոշ տեղամասերում չեն տրամադրում ընտրողին։ Դավիթ Սանասարյանը նշել է, որ 3/11 Կ. ՈՒԼՆԵՑՈՒ Փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ինքնիշխան Հայաստան կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը։
Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում և 26 համար չկա։
Հարկ է նկատել, որ քաղաքական ուժերից մեկը` 22 համարը, իսկապես ինքնաբացարկ է հայտարարել և չի մասնակցում ընտրության, բայց դրանից մյուս ուժերի հերթագրված թվերը չեն փոխվում։
Ավելի ուշ, Դավիթ Սանասարյանը, կրկին անդրադառնալով խնդրին, նշել է, որ սրդեն խնդիրը համատարած է դառնում։
«Արդեն համատարած է դառնում:
9/37 (Նար֊Դոս) «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 26 համարի քվեաթերթիկը չեն տվել, երբ քաղաքացին պահանջել է, պատճառաբանել են, որ հոգնած են, չեն նկատել: Խելքի եկեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սանասարյանը։