Պատգամավորի քվեախցի լուսանկար տարածելու փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր. ոստիկանություն
ՀՀ ԱԺ նախկին ուսապարկ Շիշ բռնողը, ով հայտնի է Հայկ Սարգսյան անվանումով, խախտել է քվեարկության գաղտնիությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը և հավելել.
«Հիմնավոր տեղեկություններ են առկա, որ գերագույն գլխավոր ուսապարկը հանձնարարել է նկարել իրենց ընտրած քվեաթերթիկը»։
Նա կոչ է արել իրավապահներին արձագանքել խնդրին, ինչին վերջիններս արձագանքել են։
«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, համաձայն որի` ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում քվեախցից արված լուսանկար է տեղադրվել։
Փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր»:
