«Ինձիկ 3-րդ համարը տվեք մենակ, ես Նիկոլ եմ ընտրում». թիվ 7/20 ընտրատեղամասում ուղղորդում են ընտրողներին, դիպչում սեղանին դրված քվեաթերթիկներին
Newspress.am-ն ահազանգ է ստացել այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/20 ընտրատեղամասում ուղղորդում են ընտրողներին, բարձրաձայն հնչեցնում թեկնածուի անունը, որին ընտրում են: Մասնավորապես հնչեցնում են 3-րդ համարը:
«Ինձիկ 3-րդ համարը տվեք մենակ, ես Նիկոլ եմ ընտրում»,-ասել է ընտրողներից մեկը: Վերջինս նաև դիպչել է քվեաթերթիկներին, թե իբրև ցանկանում է օգնել, որպեսզի արագ ընթանա գործընթացը:
Մեզ փո[անցեցին նաև, որ քվեաթերթիկները բաժանելիս ջրի հետքեր են մնում՝ իբրև թացացնում են մատները, որպեսզի հեշտ վերցնեն քվեաթերթիկները:
Ընտրողի հարցին, թե արդյոք այդպես կարելի է, պատասխանել են. «Բա ինչ անենք, շոգ ա, ուրիշ ձև չենք կարա»:
Այս ամենին հանձնաժողովի նախագահն անգամ չէր արձագանքում: