Փաշինյանի հանրահավաքին պաստառներ են տարել «Այգեկ» գրությամբ, մինչդեռ այգեկցիները պնդում են, որ իրենք չեն եղել հանրահավաքին
NEWSPRESS.am-ն ահազանգեր է ստացել Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մի շարք բնակիչներից, ովքեր հայտնում են, որ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին եղել են պաստառներ, ըստ որոնց՝ գյուղը սատարում է Փաշինյանին։
«Ախր ամբողջ գյուղում Փաշինյանին ընդունող չկա ու ոչ մեկ էլ չի գնացել էդ ցույցին, ինչի՞ են գրում Այգեկը ձեզ հետ է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։
«Փորձում են տպավորություն ստեղծել, որ մեր գյուղն իրենց հետ է, բայց էդպես չի, մենք ոչ գնացել ենք, ոչ էլ սատարում ենք իրեն։ Էնքան որ դատարկ պաստառներ են գրել բերել, բռնել։ Երևի մյուս գյուղերի դեպքում էլ են էդպես անում»,- դժգոհեց մեր մեկ այլ զրուցակից։