Որտեղ է հայ զինվորի գտած փոքրիկը և ինչ տեսք ունի հիմա նա (լուսանկարներ)
Երևի թե բոլորն են հիշում պատերազմի օրերին տեղի ունեցած պատմությունը, երբ Արցախում հայ զինվորը տանը գտավ միայնակ երեխայի: Սկզբում երեխան կարծես վախենում։ Նրա հայացքի մեջ անվստահություն ու վախ կար, իսկ հետո թերևս հասկանում է, որ դա իր փրկությունն է
Այժմ այդ փոքրիկը Մասիս քաղաքում է՝ իր մոր հետ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ մայրն ու որդին Քաշաթաղի շրջանի, Գետամեջ գյուղի վերջին բնակիչներն են եղել, որոնց հայ զինվորները հայտնաբերել և փրկել են, մինչ գյուղը կանցներ թշն ամուն:
Արցախից դուրս գալուց հետո ընտանիքը հայտնվել էր Գորիս քաղաքում՝ անորոշ պայմաններում:
Եվ միայն Մասիսի բնակիչ Գարիկ Ստեփանյանի հոգատարության և հետևողական ջանքերի շնորհիվ էր, որ Գոհար և Արտյոմ Առաքելյանները սույն թվականի մարտի 7-ից բնակություն հաստատեցին Մասիս քաղաքում:
Ընտանիքի ողջ խնամքը այս պահին Գարիկն ու ընկերներն են հոգում:

Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Մխիթար քհն. Ալոյանը այցելել է Արցախից տեղահանված մայր և որդի՝ Գոհար և Արտյոմ Առաքելյանների ընտանիքին: Տեր Հայրը կատարել է տնօրհնեքի արարողություն, այնուհետև զրույցել նրանց հետ:
Տեր Մխիթարը քաջալերանքի խոսքեր է հղել՝ խոստանալով Առաքելյանների խնդիրը ներկայացնել Մասյացոտնի Թեմի Առաջնորդի ուշադրությանը: