Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Վազող տողեր

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծել է բանգլադեշցի Կարենը՝ Եղեգնաձորի ոստիկանների հետ միասին․ hraparak.am

Երեկ Եղեգնաձորում Փաշինյանի հանրահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանին ոստիկանությունը բերման է ենթարկել, ապա ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի են ենթարկել՝ նախ քաղաքացիական հագուստով բանգլադեշցի Կարենը, ապա Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետի տեղակալը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ծեծված անձը՝ Շահեն Վարդանյանը․ 

«Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքի կենտրոնում՝ նախկին Գլաձոր հյուրանոցի մայթեզրին, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հանրահավաք անել։ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր ժամանել հանարահավաքի վայր, «Հայաստան» դաշինքի շտաբը գտնվում է Գլաձոր հյուրանոցի նախասրահում, մենք առաջացանք այնտեղ հետաքրքրության համար, տեսնելու՝ շա՞տ մարդ է եկել, թե՞ չէ։ Այդ պահին կարմիր բերատավորները կանգնած էին այնտեղ, իրենց հետ սովորական խոսակցություն էին տանում քաղաքացիները, մենք էլ ասացինք՝ դեմոկրատական, ժողովրդավարական երկրում ենք ապրում, մարդկանց տեղաշարժը սահմանափակելու իմաստը ո՞րն է, բոլոր թեկնածուներն էլ գալիս են, ինչո՞ւ մյուս թեկնածուների հետ չեք գալիս, գալիս եք միայն հանրապետության վարչապետի հետ միասին։

Ես 2 բառ եմ փոխանակել, քաշվել եմ մի կողմի վրա, խոսում էի, մեկ էլ աչքով արեցին, թե ձերբակալությունները սկսեք՝ տարեք սրանց։ Մի 2-3 հոգու սկսեցին վերցնել, ես փորձեցի նկարահանում անել հեռախոսով, մեկ էլ ասացին, որ ինձ էլ վերցնեն։ 4-5 հոգով թևերս ոլորեցին, շատ լկտի պահվածքով մտցրին մեքենա, այդ ամբողջը իմ հեռախոսը ձայնագրել է՝ դրանց լկտի պահվածքը։ Իրենց հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ինձ տանում առանց որևէ հիմքի, ես ոչ մի բան չեմ արել, 58 տարեկան մարդ եմ, փողոցում կանգնելու համար․․․, ես կարծում եմ, որ դա ուղղորդված է եղել իշխանությունների, տեղի ոստիկանական ուժերի կողմից։ Մենք Նիկոլ Փաշինյանի հանարահավաքը խանգարելու ոչ մի նպատակ չենք ունեցել, ոչ էլ նման միտք է մեզ մոտ հղացել»,- ասաց Վարդանյանը, ապա շարունակեց՝ պատմելով, թե ինչպես է ոմն Բանգլադեշցի Կարեն՝ իր շքախմբով ոստիկանական բաժնի մուտքի մոտ ծեծել բերման ենթարկվածին․ 

«Ուրեմն ներկայացել է Բանգլադեշցի Կարեն, և, ըստ ինձ հասած լուրերի, ասում են՝ Խաչատուր Սուքիասյանի «ախրանան» է, իրենք էլ էին մարդ բռնում- բերում։ Եկան բաժնի առաջ, բա դու մեր վարչապետին հայհոյո՞ւմ ես, մեր վարչապետին բա՞ն եք ասում։ Ես չեմ էլ հիշում, որ այնտեղ ինչ-որ մեկը հայհոյել է, իրենք սարքում են, թե՝ իբր ասել ենք թուրք, դավաճան և այլն։ Ու այդտեղ քաղաքացիական հագուստով և ոստիկանական համազգեստներով հարձակվել են ինձ վրա հենց ոստիկանության մուտքի մոտ, հարվածել, գցել են գետնին, խփել են գլխիս, մարմնի տարբեր մասերին։ Հիմնականում գլխիս են հարվածել, ես էլ վիրահատված մարդ եմ, գլխի վիրահատություն եմ տարել։ Ես իրենց ասում եմ՝ ինձ ինչի համար եք խփում, ես վիրահատված եմ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ինձ ինչի՞ համար ես խփում, տղա ջան, ասում է՝ չխոսես, մեր վարչապետին բան չասես»։ 

Շահեն Վարդանյանի խոշտանգումները շարունակվել են նաև ոստիկանական բաժանմունքում։ Վարդանյանը պատմեց, որ բաժնի պետի տեղակալ Արդեն խաչատրյանը խփել է իր կրծքին, ապա ձեռնաշղթաներ են հագցրել և թույլ չեն տվել բժշկական հետազոտության գնալ։ Վարդանյանը միայն այսօր է եկել հետազոտման․ 

«Դա շաարունակվել է ոստիկանական բաժանմունքում, այդ լկտիությունը։ Այնտեղ արդեն բաժնի պետի տեղակալը՝ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ, իրեն շատ վատ պահեց Եղեգնաձորի բաժնի պետի տեղակալ Արսեն Խաչատրյանը կրծքավանդակիս է հարվածել, ապա հանձնարարել է, որ ինձ ձեռնաշղթաներ հագցնեն։ Այդքան ծեծուջարդ անելուց հետո ինձ ձեռնաշղթաներ հագցրին։ Ես ասել եմ, որ ինձ լավ չեմ զգում, վիրահատված հաշմանդամ մարդ եմ, շտապօգնության կարիք ունեմ։ Ուշացումով ժամանել է շտապօգնության մեքենա, բժիշկը ստուգել է, ճնշումս բարձր է եղել, ցավազրկող է ինձ ներարկել, դեղ է տվել և ասել, որ ես նյարդաբանի կարիք ունեմ, ստացիոնար բուժման կարիք ունեմ։ Բաժնի պետի հանձնարարությամբ չթույլատրեցին, որ գնամ ստուգման։ Քթիցս արյուն էր գալիս, այդպես ամբողջ գիշեր շարունակվել է։ Մյուս տեղակալը՝ Թովմասյան Գագիկը, օպերատիվ գծով տեղակալն է, դրանից հետո սկսեցին խնդրել, որ ես չբողոքեմ, ասում է՝ հո մե՞նք չենք ծեծել, ասում է՝ քաղաքացիական հագուստով անձինք էին ծեծում Ձեզ։ Ասում եմ՝ բա քաղաքացիական հագուստով անձինք բերման ենթարկվածին բաժնի մուտքի մոտ ծեծում են, դուք այդպես հանգիստ նստած սպասում եք ու չեք էլ ուզում իմանալ, թե այդ քաղաքացիական անձինք ովքե՞ր են։ Սրանք բոլորը բութ գործիքներ են իշխանության ձեռքին»,- պատմեց Վարդանյանը։