Բյուրեղավանի ջրում՝ «շեղում չկա», բայց մեկ տարում՝ կրկնվող թունավորումներ, հակասական նմուշառումներ և 2 քրեական վարույթ
Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. Փաշինյանն անցավ դպրոցի տնօրեններին
Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են ԱրցախՊապիկյանը կրկին զորամասեր ու դիրքեր է գնացելԲյուրեղավանի խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվելՆավթի գները գերազանցել են 105 դոլարը՝ ճնշում գործադրելով Ուոլ Սթրիթի վրաՀրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել
Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում. «Հրապարակ»Որոշ հասցեներում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՌուսաստանի 26 խոշոր օդանավակայանում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին. «Հրապարակ» Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնալու պատճառը ընտրություններն ենԾաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել Փաշինյանին. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ»Սարատովի Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանըՍպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել. «Ժողովուրդ»Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»Ուկրաինան հարվածներ է հասցրել Վոլգոգրադի մարզին. կան վիրավորներԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթները
Արխիվ

Տոմատի մածուկից մինչև զուգարանի թուղթ` «ՀայՓոստ»-ում. (ֆոտո)

«ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերության Գեղարքունիքի մարզի բաժանմունքների աշխատակիցներն անկաշկանդ առևտուր են իրականացնում. կամ, ինչպես սովետական ժամանակաշրջանում կասեին` սպեկուլյացիա են անում:

Մասնավորապես, Սևան քաղաքի Նաիրյան 15/1 հասցեում գործող «ՀայՓոստ»-ում, որը տնօրինում է ոմն Վահրամ Հովհաննիսյան, փոստային ծառայություններից օգտվելուց բացի, հաճախորդներին առաջարկում են նաև հագուստ, կոշիկներ ու տնտեսական ապրանքեր: Մի խոսքով` այն ամենը, ինչ կարելի է գնել ամենասովորական մարկետներից:

Երևույթի մասին newspress.am-ը տեղեկացավ քաղաքացիներից մեկի ահազանգի միջոցով: Վերջինս ցանկացել էր օգտվել «ՀայՓոստ»-ի ծառայություններից, սակայն աշխատակցուհիներից մեկը նրան հորդորել էր սպասել, քանի որ այդ պահին մի երեխա կոշիկ էր փորձում:

Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար հեռախոսակապ հաստատեցինք հիշյալ բաժանմունքի հետ: Աշխատակցուհիներից մեկը տեղեկանալով հարցի բնույթին` հորդորեց քիչ հետո զանգել: Սակայն լսափողն իրավասու անձի փոխանցելու մեր պնդումներից հետո, մեզ հետ խոսեց ավագ օպերատորը:

Նա ամեն կերպ փորձում էր համոզել, որ դա օրինական է, և, ինչու չէ, դրոշմանիշների կամ գրենական պիտույքների հետ, հաճախորդներին առաջարկում են նաև տնտեսական ապրանքեր ու կոշիկներ:

«Դա տոնավաճառ չէ, մարկետ է, փոստ-մարկետ է կոչվում»,- ոգևորված բացատրում էր օպերատորը:

«Ես համամիտ եմ Ձեր հետ, որ չի վաճառվելու, բայց մենք մեր ծառայությունն ենք կատարում, մենք հո ինքնուրույն չենք կատարում: Դա մեզ ասում են»,- նշեց աշխատակիցը: Հարցին, թե ով է իրենց ասում` չպատասխանեց, խորհուրդ տվեց խոսել տնօրեն Վահրամ Հովհաննիսյանի հետ:

Վերջինս էլ նախ փորձում էր համոզել, որ նման բան չկա, սակայն, երբ փաստեր ներկայացրեցինք, խորհուրդ տվեց այդ մասին գրելուց առաջ խոսել իրենց լրատվության և հասարակայնության բաժնի հետ:

«Սա որոշում է վերևներից»,- հեռախոսազրույցում ասաց «ՀայՓոստ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Թե որ վերևների մասին էր խոսքը` չմանրամասնեց, միայն այդ ցուցակից բացառեց «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանի անունը, ով, ի դեպ, բնակվում է Վահագնի թաղամասում:

Նա երևույթը անվանեց կոմերցիոն մարկետինգ, որը իրականացվում է բոլոր «ՀայՓոստ»-երում: Newspress.am-ի դիտարկմանը, թե ոչ մայրաքաղաքի, ոչ էլ հարակից քաղաքների փոստերում նման երևույթի ականատես չենք եղել, նա սրտնեղեց, թե ինչու ենք մենք դրան այդքան նշանակություն տալիս և ուշադրություն դարձնում:

«Ի վերջո ժավելի սպիրտն ու զուգարանի թուղթը վատ բան չեն»,-փորձում էր երևույթն արդարացնել Գևորգ Աբրահամյանը:

1

2

4

5