Տնային կալանքի տակ գտնվողները քվեարկում են. Արդարադատության նախարարությունՆորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է. ՔԿՁերբակալված Կ․ Պողոսյանի գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքն այս պահի դրությամբ չի ապահովվելՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ էԿրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿԱնպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք. Գագիկ ԾառուկյանԵրեկ Հակակռուպցիոնի բենեֆիսն էր. տպավորություն է, որ բոլոր քաղաքացիներին ձայնագրում են. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Քանի մարդ է քվեարկել ժամը 11։00-ի դրությամբԽուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՔԿԸնտրությունների ելքը պետք է որոշեն Կապանը, Գյումրին, Վանաձորն ու մեր մյուս բնակավայրերը, ոչ թե այլ երկրները. Արման ԹաթոյանՔվեարկությունս տևեց 8 րոպե, որի ընթացքում ֆիքսեցի 3 խախտում. Անժելա ԷլիբեգովաԺողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի. Սամվել ԿարապետյանՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին մասնակցելու համարԿոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ոստիկանությունԱռավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների. «Հայաստան» դաշինք10:40-ի տվյալներով, ընտրություններին մասնակցել են 187 917 քաղաքացի Միջազգային մի շարք լրագրողներ Փաշինյանի ընտրատեղամասում են. ինչ է կատարվումԳյումրիում իրավապահները խուզարկում են Կարապետ Պողոսյանի տունըԻ՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդներըՄի շարք ընտրողների ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել Բագրատ Սրբազանը մեկնեց Իջևան՝ մասնակցելու ընտրություններին. նրան ուղեկցում են Պրոբացիոն ծառայության աշխատակիցները (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում. «Ուժեղ Հայաստան»«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց». Վեհափառ Հայրապետը մասնակցեց քվեարկությանըԸնտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ (տեսանյութ)Եթե չես գնում ընտրության, թողնում ես, որ քո կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում․ Բագրատ Սրբազանը դիմում է հանրությանըՈւՂԻՂ․ Վեհափառ Հայրապետն ընտրում է. Հայաստանում ԱԺ ընտրություններ ենՀԱԿ-ը ահազանգում է ընտրական իրավունքի ոտնահարման մասինՄԻՊ-ի աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է Ազգային ժողովի ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկումԸնտրական գործընթացում ի հայտ են գալիս տեխնիկական խնդիրներ, որոնք արագ լուծվում են. ԿԸՀ նախագահԳիշերը ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահՈստիկանն իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ․ ՆԳՆ պարզաբանումՄահացել է դերասան Խաչատուր ՀունանյանըԸնտրատեղամասերի բազմաթիվ տեսախցիկներ կամ չեն աշխատում, կամ չկան, կամ նորմալ ցույց չեն տալիս. ահազանգՎաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ ենԱհազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՀայաստանի ընտրությունները չեն կարող համարվել օրինական. Դմիտրի ՄեդվեդևԸնտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆՁերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ ԳրիգորյանըՀՀ-ում մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը. բացվել են բոլոր ընտրատեղամասերը Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարԽերսոնում ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, մոտ 30-ը՝ վիրավորվելՈւկրաինան անօդաչուներով լայնածավալ հարձակում է սկսել Ռուսաստանի ուղղությամբ
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում
Ուժգին պայթյուն է որոտացել Իրաքում գտնվող Իրանի հյուպատոսության մոտԾաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկելՇատ վտանգավոր վիճակ է. Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը. քաղաքագետՄասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԿեսօրից հետո, առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրևԻնչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»
Վազող տողեր

Ադրբեջանական 9 զինծառայող կրակելով գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը. ՄԻՊ

2021թ. հունիսի 16-ին (այսօր)` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը:Մասնավորապես, այսօր ստացած ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը այսօր առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում արթնացել է ադրբեջանական կրակոցից:

Արթնանալուն պես պարզել է, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարևանությամբ:

Արագ գնացել է դեպի կենդանիները և պարզել է, որ 1 կովը և նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին և հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:
Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ:

Այնուհետև, հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, ու ադրբեջանական զինծառակողներն իջել են այն դիրքերից, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքիշխան տարածքում:

Դեպքի նշված բոլոր հանգամանքները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հաստատել են մյուս բոլոր հովիվները, դրանք ստուգվել են:

Այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ): Այստեղ մարդիկ բնակվում են նաև ընտանիքներով, իսկ արոտավայրերում կենդանիներ արածեցնելու նրանց իրավունքը հաստատված է օրինական փաստաթղթերով` համայնքի հետ կնքված պայմանագրերով:

Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ: Ընդ որում, նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր և այլն):
Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան