Ծառուկյան ջան, դու պետք ա մեզ տեր կանգնես. Մարգահովիտի բնակիչները` ԲՀԿ առաջնորդին (տեսանյութ և լուսանկարներ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Լոռու մարզ չնախատեսված կանգառով եղավ։
Իմանալով Վանաձոր կատարվելիք նրա այցի մասին` Մարգահովիտ գյուղի բնակիչները նրա համար անակնկալ էին պատրաստել։ Հենց ճանապարհին նրանք սուփռա-սեղանով և աղ ու հացով դիմավորեցին ԲՀԿ առաջնորդին։
Գագիկ Ծառուկյանին ողջունելով` բնակիչները ընդգծեցին, որ ծանոթ են նրա գործերին և հավատում եմ նրան։
«Ծառուկյան ջան, մի անգամ սխալվել ենք, բայց ուշ չի` դու պետք ա մեզ տեր կանգնես»,-ասացին Մարգահովիտի բնակիչները։