Մենք չենք կարող իշխանությունը վերցնելուց հետո ասել՝ նա է ստորագրել, ես քո առջև պարտավորություն չունեմ. Քոչարյանը՝ տեղահանվածներին (տեսանյութ)
«Պետությունն է կազմակերպում տեղահնվածների վերաբնակեցումը։ Պետությունը հիմա ուղղակի պարտավորություն է կրում ձեր առջև։ Պետք է ձեր հարցերի լուծումը պետությունը վերցնի իր վրա»,- Արթիկում ընտրողների հետ հանդիպմանը, ի պատասխան տեղահանված շահումյանցու հարցին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր ծրագիրը սա է․ Պետության անունից պետության առաջնորդն է այդ թուղթը ստորագրել և հանձնել։ Մենք չենք կարող իշխանությունը վերցնելուց հետո ասել՝ նա է ստորագրել, ես քո առջև պարտավորություն չունեմ։ Դա անպատասխանատու ղեկավարում կլինի։ Մենք, այնուամենայնիվ, ձեր պրոբլեմներին տեր ենք դառնալու»,- ասաց Երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։