Պուտինը շնորհակալություն է հայտնել Բայդենին հանդիպելու նախաձեռնության համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին հանդիպելու նախաձեռնության համար: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Բայդենը, իր հերթին, պատասխանել է Ռուսաստանի ղեկավարին, որ առերես հանդիպումը օգտակար է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովն ընթանում է Ժնևի Վիլլա Լա Գրանժում։