Բայդենը Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը օգտակար է համարել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնեւի գագաթնաժողովի մեկնարկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ դեմ առ դեմ հանդիպումը օգտակար է:
«Ինչպես ես ասացի դրսում, ցանկացած դեմ առ դեմ հանդիպում օգտակար է», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Հիշեցնենք, որ երկու առաջնորդներն արդեն ողջունել են միմյանց, որից հետո սկսվել է գագաթնաժողովը։