Ալիևը Էրդողանին Շուշիից ցույց է տվել Ստեփանակերտն ու նշել, որ այնտեղ հյուրանոց կլինի (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Էրդողանի հետ Շուշիում կայացած հանդիպման ժամանակ ցույց է տվել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։
Minval.az-ը գրում է, որև Ալիևը Էրդողանին ցույց է տվել լեռները նշելով, որ քաղաքը գտնվում է դրանց հետևում:
Էրդողանն իր հերթին, հետաքրքրվել է, թե արդյո՞ք այնտեղ գտնվում է հյուրանոց, որտեղ իրենք կանգ են առնելու: Ալիևը պատասխանել է․ «Ոչ, բայց այնտեղ էլ հյուրանոց կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։