Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը սկսել 14 հայ ռազմագերիների դատավարությունը
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը սկսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների քրեական գործով դատավարությունը։ Այս մասին գրում է Minval.az-ը։
Հայ ռազմագերիները մեղադրվում են Ադրբեջանում սադրիչ-ահաբեկչական և այլ հանցավոր գործողություններ կատարելու մեջ։ Քրեական գործ է հարուցվել թվով 14 հայ ռազմագերիների դեմ։ Նախապատրաստական նիստի նախագահն է դատավոր Աֆգան Հաջիևը։
Ընդգծենք, որ այսօր Բաքվի ռազմական դատարանը կշարունակի գերեվարված հայ զինծառայողներ՝ Մկրտչյան Լյուդվիգի և Խոսրովյան Ալյոշայի քրեական գործի դատավարությունը։ Ադրբեջանական դատարանը գերեվարված հայ զինվորներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ։