Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Քաղաքականություն

Եթե ՔՊ-ի ուսապարկերի շրջանում փակ և գաղտնի ընտրություն կատարվեր, ապա «հեղափոխության առաջնորդը» չէր կարող հաղթահարել ներկուսակցական ընտրությունների շեմը. Դանիելյան

Վստահ եմ՝ եթե ՔՊ-ի ուսապարկերի շրջանում փակ և գաղտնի ընտրություն կատարվեր, ապա «հեղափոխության առաջնորդը» չէր կարող հաղթահարել ներկուսակցական ընտրությունների շեմը որպես վարչապետի թեկնածու, իսկ ուսապարկերը հնարավորություն կունենային ներկայանալ որպես իրոք հպարտ քաղաքացիներ՝ գոնե առերևույթ: Սա է «մուրճի» ու «Նոր Հայաստանի» ողջ պերճանքն ու թշվառությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

««Կայացած երկրներում վարչապետի թեկնածուն, նաև ընտրացուցակները կազմվում են ներկուսակցական ընտրությունների միջոցով, ինչի համար ներքաղաքական կյանքը մնում է կայուն, իսկ կուսակցությունները ժողովրդավարության երաշխավորներն են՝ պարզ է, արդեն իսկ կուսակցական կյանքում գործում է արդարության սկզբունքը:

Օրինակ, Բրիտանիայի վարչապետեր՝ պատերազմում հաղթանակած Չերչիլն ու Սառը պատերազմում հաղթած Թեթչերն ինքնուրույն կերպով հեռացան՝ չհաղթահարելով ներկուսակցական ընտրությունները։ Չերչիլին ու Թեթչերին անգլիացիներն իրոք գնահատում են, բայց համարում էին, որ իրենք իրենց գործն արել են, ու արդեն չեն համապատասխանում «նոր» իրողություններին, իսկ մեր հերոսները հասկացան, որ ավելի լավ է պատմության մեջ մնալ որպես հաղթանակած ղեկավարներ, այլ ոչ թե քաղաքական դիակներ ու լինեն բալաստ երկրի համար։

Հայկական ժողովրդավարության «հայրը», «թավշյա հեղափոխության առաջնորդը» ինքն է կազմել իր ցուցակը, իրեն էլ հռչակել է վարչապետի թեկնածու, «եթե ինքը չլինի վարչապետի թեկնածու, ՔՊ-ն վարչապետի թեկնածու չի ունենա» սկզբունքով։
Քաղաքական Դիակը ինչպես է կարող ժողովուրդի իշխանությունը մարմնավորի, երբ անգամ իր թիմի առաջնորդ լինելու լեգիտիմությունը չունի, անգամ վախեցել է ներկուսակցական ընտրություններից: Հայկական քաղաքական մտածողության մեջ այդպես էլ չմտավ մի պարզ ճշմարտություն, որ երկրի ղեկավար լինելու համար նախ պետք է ազատ ու արդար ընտրությունների միջոցով ընտրվել իր թիմի կողմից, միայն այդ դեպքում մենք կկարողանանք դառնալ իրոք ժողովրդավար երկիր։ Ավտորիտար կառուցն, ինչպիսին ՔՊ-ն է, ըստ սահմանման չի կարող ձևավորել «ժողովրդի իշխանություն»։

Վստահ եմ՝ եթե ՔՊ-ի ուսապարկերի շրջանում փակ և գաղտնի ընտրություն կատարվեր, ապա «հեղափոխության առաջնորդը» չէր կարող հաղթահարել ներկուսակցական ընտրությունների շեմը որպես վարչապետի թեկնածու, իսկ ուսապարկերը հնարավորություն կունենային ներկայանալ որպես իրոք հպարտ քաղաքացիներ՝ գոնե առերևույթ:

Սա է «մուրճի» ու «Նոր Հայաստանի» ողջ պերճանքն ու թշվառությունը»»,- գրել է քաղաքագետը։