Իլհամ Ալիևը պարել է Շուշիում (տեսանյութ)
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին և Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշիի շրջանում գտնվող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացվել է պարային ծրագիր, որին միացել է նաև ինքը՝ Ալիևը: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: