Պուտինն ու Բայդենը կկարողանան լուծումներ գտնել առանցքային խնդիրների շուրջ․ Սերգեյ Ռյաբկով
Ռուսաստան-ԱՄՆ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը ծավալուն է, համոզված եմ, որ առաջնորդները հնարավորություն կունենան լուծումներ գտնել առանցքային հարցերի շուրջ: Այս մասին Ria.ru-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք ունենք ծավալուն օրակարգ, գագաթնաժողովը երկար է: Համոզված եմ, որ առաջնորդները հնարավորություն կունենան ամբողջությամբ փոխանակել կարծիքներ և, հուսով եմ, լուծումներ գտնել առանցքային հարցերի շուրջ մեր երկրների և միջազգային հանրության համար, հատկապես՝ անվտանգության ոլորտում», - ասել է Ռյաբկովը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները պետք է սկսվեն Ժնևում՝ մի քանի ժամից: