Չինաստանում գրանցվել է 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ցինհայ նահանգում այսօր 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մոնղոլա-Տիբեթական ինքնավար մարզի Մաննաի շրջանի տարածքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա էր:
Մարզում կա մոտ 500 հազար բնակիչ։ Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին դեռ տեղեկությւոններ չկան։