Գիտնականները նշում են, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսը հայտնաբերվել է 2019 թվականից
«COVID-19»-ի վարակի առաջին դեպքերը հավանաբար տեղի են ունեցել դեռ 2019-ի դեկտեմբերին՝ մինչ վարակի պաշտոնապես գրանցվելը։ Այս մասին գրում է Gazeta.ru- ն՝ հղում անելով ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտին։
Ըստ ամերիկացի փորձագետների ԱՄՆ-ի 50 նահանգների բնակիչներից 24 հազար արյան նմուշների ուսումնասիրության ընթացքում հակամարմիններ հայտնաբերվել են Իլինոյսից, Մասաչուսեթս, Միսիսիպի, Փենսիլվանիա նահանգի մի շարք մարդկանց մոտ։
Դրական նմուշների մեծ մասը հավաքվել է մինչ այս նահանգներում գրանցված առաջին դեպքերը: Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ ԱՄՆ-ում «COVID-19»-ը սկսել է տարածվել Սիեթլից և Նյու Յորքից: