«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Հասարակություն

Սպանել է պարտապանին, դին տեղափոխել դաշտամիջյան հատված ու թաղել. 6 ամիս անց սպանությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ջրվեժ գյուղի բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը, կնոջ և երեխաների հետ բնակվելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, այդ թվում՝ ավտոմեքենաները ՀՀ տեղափոխելու եղանակով, իսկ 2020թ. հուլիսին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և բնակվել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում:

Նշված գործընթացի կազմակերպման հարցում նրան աջակցություն է ցուցաբերել իր ծանոթը, որն իր տանը կից ավտոտեխսպասարկման կետում զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ:

2019-2020թթ. Ջրվեժի բնակիչը բանավոր համաձայնությամբ, գումարը մաս-մաս վճարելու պայմանով ծանոթին է վաճառել իրեն պատկանող` «MERCEDES-BENZ» մակնիշի 4 ավտոմեքենա` ընդհանուր 11.000.000 ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև՝ շինարարական գործիքներ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ:

Արդյունքում տղամարդը պարտավորվել է մաս-մաս վերադարձնել շուրջ 15.000.000 ՀՀ դրամ գումար, սակայն իր պարտավորությունները կատարել է մասնակի և վերադարձրել է միայն 1.500.000 ՀՀ դրամ: Պարտք մնացած առանձնապես խոշոր չափերի գումարը վերադարձնելու պարտականությունից ազատվելու, այդ կերպ որոշակի նյութական օգուտ ստանալու նպատակով վերջինս որոշել է ապօրինաբար կյանքից զրկել պարտապանին:

2020թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:55-ին, տուժողը միայնակ այցելել է ծանոթին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, Ջրվեժ գյուղի բնակչին դիտավորությամբ զրկել է կյանքից, ապա նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված ու թաղել հողի ծածկույթի տակ: 2021թ. ապրիլի 28-ին նշված վայրից հայտնաբերվել է վերջինիս դին` գանգի շրջանում վնասվածքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2021թ. հունիսի 9-ին որոշում է կայացվել՝ տուժողի ծանոթին ՀՀ քրեական 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: