Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Վազող տողեր

Տարոն Չախոյանը և Վահագն Ալեքսանյանը զբաղված են հանցածին վարքագծով. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նկատմամբ։

«Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ բացահայտ վիրավորական գրառումներով «պահանջում են» վարույթ սկսել այնպիսի անձի դեմ, ով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի՝ կառավարող խմբակցությունը ներկայացնող նախագահին սոցիալական ցանցում մի քանի օր առաջ տվել է սեռական բնույթի հայհոյանք և ով պետական կարգավիճակ, այսինքն՝ որևէ պաշտոն կամ պաշտոնեական կարգավիճակ չունի:

Փաստորեն, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք հրապարակային վիրավորական գրառումով Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում են գործողություններ, որոնք Պաշտպանի համար օրենքով արգելված են, որևէ առնչություն չունեն լիազորությունների շրջանակի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը չունի պաշտոնյային կոնկրետ գործով մասնավոր անձի կոնկրետ հայհոյանքից պաշտպանելու, այդ մասնավոր անձի նկատմամբ որևէ ներգործություն սահմանելու իրավասություն:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության նշված պատգամավորի գրառումների ներքո կեղծ ու իրական էջերից արված են մեկնաբանություններ, որոնք գրեթե ամբողջությամբ Պաշտպան Արման Թաթոյանին ուղղված ատելություն ու վիրավորանք են:

Դրանց թվում առկա են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ընտրություններից հետո պաշտոնից ամեն գնով հեռացելու, այսինքն՝ բացահայտ անօրինական արարքի չհեռացված կոչեր:

Ակնհայտ է, որ խոսքը նշված պաշտոնյաների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին է: Ավելին, նշված գրառումները տարբեր կեղծ էջերով տարածվել են՝ ապահովելով Պաշտպանի մասին վիրավորանքի ու ատելության առավել մեծ սփռում: Այդ գրառումները տարածել են նաև մեծաթիվ հետևողներ ունեցող լրատվամիջոցներ՝ ընկալելով, որ դրանք վիրավորանք ու ատելություն են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի մասին նրանց վիրավորական գրառումները առիթ դարձան, որպեսզի Պաշտպանի աշխատակազմն իրականացնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրանց էջերի նպատակային ուսումնասիրություն:

Պարզվեց, որ այս անձանց էջերը լի են ատելության ու վիրավորանքի, հայհոյանքի ու անօրինական արարքների կոչերի չհեռացված գրառումներով, որոնց խրախուսմամբ նրանք զբաղված են արդեն տևական ժամանակ: Սրանք բոլորը ոչ այլ ինչ են, քանի մեր քաղաքացիների հոգեկան անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքների խախտումներ:

Այսինքն՝ սոցիալական ցանցի նրանց էջերը ոչ այլ ինչ են, քան ատելության որջեր:

Գործադիր և օրենսդիր իշխանությունների համակարգում բարձրաստիճան պաշտոններ զաղեցնող նշված անձինք, կազմելով ՀՀ հանրային իշխանության մասը և անմիջական պատասխանատվություն կրելով երկրում համերաշխության մթնոլորտի համար, փաստորեն, հենց իրենք են զբաղված անօրինական արարքներով: Իրենց անպատասխանատու պահվածքով ավելի են տապալում երկրում խարխլված համերաշխությունն ու խաղաղությունը վերականգնելու հեռանկարը:

Այս պաշտոնատար անձինք, ի ցույց դնելով իրենց զբաղեցրած պետական կարգավիճակի նկատմամբ պատասխանատվության բացակայությունն ու ձևախեղված պատկերացումները, զբաղված են բացահայտ անօրինական արարքներ կատարելով: Նրանք զբաղված են վիրավորանք ու ատելություն, անօրինական արարքների կոչեր տարածելով, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի հանցակազմերի հատկանիշներ:

Այս պաշտոնյաները, փաստորեն, չեն գիտակցում, որ զբաղված են հանցածին վարքագծով: Նրանք չեն գիտակցում, որ իրենց կրիմինոգեն արարքներով այն էլ այս պատասխանատու նախընտրական շրջանում մեծացնում են լարվածությունը և ավելացնում ագրեսիվությունը հասարակությունում:

Բարձրաստիճան այս պաշտոնատար անձանց խիստ զգուշացնում եմ, որ չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտն ավելացնել մեր երկրում ու չփորձեն շարունակել իրավախախտ արարքներով զբաղվելը, իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանրային հեղինակության հաշվին կայանալու ցանկացած փորձ անմիջապես կանխվելու է:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության անդամի գրառումները, նրանց կողմից նախընտրական քարոզչության ժամանակ ատելությունն ու վիրավորանքը խրախուսելու մասին վկայող ապացույցները սույն հայտարարության հետ միասին վաղը՝ հունիսի 16-ին կուղարկվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ԵԽԽՎ համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցների ու պաշտոնյաների՝ նպատակային նամակներով:

Նշված նյութերը կուղարկվեն նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ սահմանելով հետևողականություն այդ նյութերի քննության նկատմամբ:

Ի վերջո, ՀՀ քրեական օրենսգիրքը, ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, 2020թ. ապրիլի 15-ին լրացվեց 226.2-րդ հոդվածով նաև հենց նրա համար, որ կանխվի կրիմինոգեն այնպիսի վարքագիծ, որ սադրում է բռնության հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու քրեորեն պատժելի ցանկացած վարքագիծ»։