Այսօր Բաքվում կշարունակվի հայ ռազմագերիների դատական նիստը
Այսօր Բաքվի ռազմական դատարանը կշարունակի գերեվարված հայ զինծառայողներ՝ Մկրտչյան Լյուդվիկի և Խոսրովյան Ալյոշայի քրեական գործի դատավարությունը։ Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը։
Ադրբեջանական դատարանը գերեվարված հայ զինվորներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ։
Նրանք կհարցաքննվեն նիստի ընթացքում, որը տեղի կունենա Յասամալի շրջանի դատարանի շենքում։ Դատարանը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւը։